Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Բարդ հարցադրումներ

Բարդ հարցադրումներ
13.03.2018 | 02:15

Բավականին հետաքրքիր մարտավարությամբ են ընթանում թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Վլադիմիր Պուտինի, թե՛ Հեյդար Ալիևի նախընտրական արշավները:


Սկսենք Վլադիմիր Վլադիմիրովիչից. այս շաբաթ նա կրկին կդառնա ՌԴ նախագահ: Պուտինը, ըստ էության, հայտարարել էր, որ նախընտրական արշավ չի անցկացնելու, սակայն իրականում վարում է ամենաագրեսիվ, մասամբ` գրագետ քարոզարշավ, քաղաքագիտորեն ձևակերպած` խիստ կետային թիրախավորմամբ: Ասենք միանգամից` նաև խիստ բարեհաջող, և որքան էլ անդրօվկիանոսյան նրա հակառակորդները, հատկապես Լավրովի հետ «մուկն ու կատու» խաղացող միստր Թիլերսոնը, փորձեն նոր զենքեր ցուցանող, նախահարձակ, միջուկայինից անգամ չվախեցող, չնայած «ում է պետք Երկիր մոլորակն առանց Ռուսաստանի» մետաֆիզիկական արտահայտությամբ, նախընտրական արշավ անցկացնող Պուտինին անկյուն քշել, այնուհանդերձ, թե՛ Սոլովյովի, թե՛ Կոնդրաշովի ֆիլմ-հարցազրույցները համացանցում այնքան դիտում են ապահովել, որ Լենին պապիկի և «ազգերի հայր» Ստալինի անձնական խոհարարի թոռնիկ Վլադիմիրը կարող է նույն ԱՄՆ-ում թեկնածու առաջադրվել ու նաև… ընտրվել, մանավանդ որ այդ փորձը, ի դեմս միստր Թրամփի, «ընտրել տալու», արդեն ունի:


Ասել է` Պուտինը նախընտրական այս փուլում իր հիմնական ջոկերը դարձրեց նույն համացանցը, ինչն էլ ապացույց է, որ Ռուսաստանը ժամանակի թրենդի մեջ է և, որքան էլ «չգիտի», թե որտեղ են «ամերիկյան սուզանավերը, որոնք կոչնչացնեն Ռուսաստանը», ինչպես կարծում է Պենտագոնի գեներալ Հայթենը, այնուհանդերձ, Պուտինը, որն ընտրվելու ոչ մի խնդիր չունի, քարոզարշավ ու մաստեր-կլաս տվեց այս փուլում` ոչ այնքան իր ընտրողի, որքան արտաքին աչքի, առավել ստույգ` ԱՄՆ-ի համար:


Սերժ Սարգսյան: Ըստ էության, վարչապետության առնչությամբ դեռ որևէ հայտարարություն չարած Սերժ Սարգսյանը նույնպես նախընտրական քարոզչական «փուլ է ապրում»: «Կոդային» համակարգով: Այդ են ասում նրա «նոն-ստոպ» հանդիպումները հանրության տարբեր շերտերի, հնչեցրած նույնքան կոդային մտքերը` այդ հանդիպումների ժամանակ:
Այս փուլում Սերժ Սարգսյանի քարոզարշավը հիմնականում տանում է նրա թիմը, իհարկե, ոչ շատ գրագետ (զարմանալի է, թե ինչու է այս անգամ Սերժ Սարգսյանը թույլ տվել իր թիմի «քյարթ» անդամներին «գեղգեղալ» այդքան), էլ չենք ասում նրա կողմից «վաստակ ունեցող» կանանց պարգևատրման արարողությունը, որը նույն համացանցում վերածվեց գրեթե ինկվիզիցիայի, այնուհանդերձ, դրսից եկող «ձայները», փորձագիտական կարծիքները բալանսավորում, հավասարակշռում են ներքին «կորուստները»:
Ակնհայտ է` Սերժ Սարգսյանը խաղում է նաև արտաքին աչքի համար: ՈՒ թե փուլային գնահատական տանք, ապա` ԵԽԽՎ, Մյունխենյան համաժողովներում Սերժ Սարգսյանի «ցուցանած» մաստեր-կլասների շղթան եկավ լրացնելու օրերս Բեռլինում շախմատի առաջնությունում նրա ներկայությունն ու… առաջին քայլի իրավունքը: Չմոռանանք նշանների լեզուն: Ժամանակին Թուրինում առաջին անգամ հայոց շախմատային թիմի հաղթանակը «հաղթական» շարունակություն «ապահովեց» առաջին անգամ նախագահ դարձող Սերժ Սարգսյանի համար: Թե ինչ կլինի այս անգամ, դժվար է ասել, սպասել է պետք. բարդ հարցադրում է:


Եվ վերջապես, «հարգարժան օլուխը»` Իլհամ Ալիև անվանյալ: Նա ընտրությունների է գնում, ինչպես միշտ` «դանակը ձեռքին»: «Օլուխը» լայնածավալ զորավարժություններ է անցկացնում այս օրերին` Թուրքիո կողմից Աֆրինի գրավման ֆոնին: Նա խաղում է բացառապես ներքին լսարանի համար, ցուցանելու, որ մարդասպանի համար բոլոր օրերն էլ «մարդակերության տոն» են, իսկ թե ինչպես կգնահատի այդ ամենն արտաքին աշխարհը:
Պետք է սպասել։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ